Մեծաթիվ ոստիկաններ` քաղաքապետարանի ներսում եւ դրսում

Երեւանի քաղաքապետարանի դիմաց ոստիկանության մի քանի մեքենաներ են կանգնած, տեղում են նաեւ կարմիրբերետավորները։
Նույն իրավիճակն է նաեւ ավագանու նիստերի դահլիճում. ի տարբերություն նախորդ նիստերի, այսօրվա նիստում մոտ մեկ տասնյակ ոստիկաններ են ներկա։
Սա պայմանավորված է նախորդ նիստում տեղի ունեցած միադեպով, երբ մեծ վեճ եւ քաշքշուկ տեղի ունեցավ իշխանության եւ ընդդիմադիր անդամների միջև, տեղում եղած ոստիկանները չէին կարողանում նրանց բաժանել։ Ի վերջո, Կարմիրբերետավորներ հրավիրվեցին, որոնք բռնություն գործադրելով դուրս հանեցին ընդդիմադիր Սամվել Հակոբյանին։
Կարծիքներ