Գործը պետք է տեղափոխվի ԱԱԾ քնչական դեպարտամենտ. մահացած նորածնի մայր

Գործը պետք է տեղափոխվի ԱԱԾ քնչական դեպարտամենտ. մահացած նորածնի մայր

Սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը գրանցված նորածի մահվան դեպքը շարունակում է առեղծվածային մնալ: Նորածնի մորը՝ 33-ամյա Հայկուհի Խաչատրյանին եւ ամուսնուն մինչ օրս երեխայի դին ցույց չեն տվել, ինչն էլ ստիպում է նրանց կասկածել, որ իրենց երեխան ողջ  է եւ անհետացել է անհասկանալի հանգամանքներում: 

 «Որպես տուժող մայր հայտարարում եմ , որ նախաքննությունը հենց սկզբից տարվում է սխալ ուղղությամբ. նորածնի մահվան հանգամանքներն են պարզում ։ Ո՞վ է ասել ,  որ իմ նորածինը մահացել է,  բժիշկների խոսքերը հիմք չեն հանդիսանում,քանի որ  երեխաս չկա ո՛չ ողջ , ո՛չ նրա մարմինը ։ Եսիմ ո՞ւմ կամ ինչ օրգաններ են ֆարմալինի լուծույթում,  որոնք ինձ համար հիմք չեն հանդիսանում , որ մտածեմ՝ երեխաս մահացած է ։ Թող ապացուցեն ,որ ֆարմալինի լուծույթում պահված օրգաններից ԴՆԹ է անջատվում , ինչը  բացառվում է, և ապացուցեն, որ այն իմ երեխան է ու հետո նոր մահվան դեպքի հանգամանքները պարզեք »,-մեզ հետ զրույցում ասաց Հայկուհի Խաչատրյանը՝ նշելով, որ պատկան մարմինները, իրավապահները անգործություն են ցուցաբերում:

«Ես հայտնում եմ իմ անվստահությունը և բողոքարկում. գործը պետք է հարուցվեր 131 հոդվածով ՝ անձի առևանգում, քանի որ չկա դիակ, չկա ո՛չ ողջ, ո՛չ մարմինը, բայց չգիտես ինչո՞ւ 130.2 մասով է հարուցվել՝ մահվան հանգամանքների պարզում, հիմնելով չապացուցված խոսքերի հիման վրա: Այսինքն՝ քննչական մարմինները նրանց հետ երկար տարիներ միասին աշխատելով, նույն նպատակին ծառայելով 17.1 մասով դարձել են գործընկերներ, որը արգելում է վարույթ իրականացնել նրանց դեմ»:
Ըստ Հայկուհու՝ այս գործը պետք է տեղափոխվի ԱԱԾ քնչական դեպարտամենտ, իսկ եթե այն չհանգուցալուծվի, ապա պատրաստ է դիմել ՄԻԵԴ:Հայկուհի Խաչտրյանը բաց նամակ է հղել նաև վարչապտետ Նիկոլ Փաշինյանին:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ  ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում) հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Ծննդկանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ առգրավումներ, հարցաքննություններ, նշանակվել են դատաբժշկական հանձնաժողովային և դատագենետիկական փորձաքննություններ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով հարցումներ են ուղարկվել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենին և ՀՀ առողջապահության նախարարությանը, օպերատիվ հանձնարարություն է տրվել ոստիկանության աշխատակիցներին:
 Նախաքննությունը շարունակվում է: