Ադրբեջանում կոչ են արել «Գրադ» համակարգերով հարվածել ԼՂ ռուս խաղաղապահներին 

Ադրբեջանում կոչ են արել «Գրադ» համակարգերով հարվածել ԼՂ ռուս խաղաղապահներին 

Ռուսաստանից արտաքսված ազգությամբ ադրբեջանցի քաղաքագետ Ֆուադ Աբբասովը, ով հայտնի է իր թուրքամետ քարոզչությամբ, կոչ է արել թույլ չտալ, որպեսզի Ստեփանակերտում մայիսի 9-ին, Մեծ Հաղթանակի տոնի առիթով տեղի ունենա զորահանդես ռուս խաղաղապահների մասնակցությամբ։

Նա նաեւ կոչ է արել հարվածային կրակի «Գրադ» համակարգերով հարվածել Ստեփանակերտին եւ ռուս խաղաղապահներին։ Աբբասովին զայրացրել է հատկապես այն փաստը, որը հայկական ուժերը ռուս խաղաղապահների հետ միասին են անցկացնելու Հայրենական Մեծ Պատերազմում ԽՍՀՄ տարած Հաղթանակի զորահանդեսը։ «Պետք է այնտեղ երկու «Գրադ» արձակել, որպեսզի այլեւս նման բան չանեն»,- մասնավորապես ասել է Աբբասովը։

Ադրբեջանցի քաղաքագետին հիշեցրել են, որ Հարավային Օսեթիայում 2008 թվականին նման արկածախնդրությունը ինչով ավարտվեց՝ վրացական ուժերը ջախջախվեցին, իսկ Հարավային Օսեթիան ու Աբխազիան անկախացան։