Նրանք պիտի ազատ արձակվեն ու վերադառնան Հայաստան
Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն էր ստանձնել լինել Արցախի Հանրապետության երաշխավորը, սակայն իշխանությունը որևէ քայլ չի արել այդ պարտավորությունները կատարելու ուղղությամբ: Այս մասին քիչ առաջ Գլխավոր դատախազության մոտ հայտարարեց Բագրատ սրբազանը:
Բագրատ սրբազանն ու մի խումբ քաղաքացիներ, հիշեցնենք, այս պահին ՀՀ գլխավոր դատախազության դիմաց են ու բողոքի ակցիա են իրականացնում:
«Հայաստանի իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենակիցների իրավունքները, որոնք գտնվում են Բաքվի բանտերում։ Մենք պահանջում ենք նրանց ազատել ու վերադարձնել Հայաստան»,- ասաց նա:
Կարծիքներ