Հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերգեյ Լավրովի եւ Զոհրաբ Մնացականյանի միջեւ․ ՌԴ ԱԳՆ

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերգեյ Լավրովի եւ Զոհրաբ Մնացականյանի միջեւ․ ՌԴ ԱԳՆ

Հայկական կողմի նախաձեռնությամբ, ապրիլի ութին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի միջեւ։ Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկու երկրներում տիրող իրադրությունը կապված կորոնավիրուսային պանդեմիայի հետ, քայլերը, որոնք ձեռնարկվում են՝ հակազդելու համար ինֆեկցիայի տարածմանը եւ չեզոքացնելու համար վերջինիս նեգատիվ հետեւանքները։ Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, եւ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, եւ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության հարցերի շուրջ։