2018թ․-ին Նիկոլը չէր ասել՝ խոպանչիներ, ձեր մաման լացացնելու եմ․ Սոնա Աղեկյան

2018թ․-ին Նիկոլը չէր ասել՝ խոպանչիներ, ձեր մաման լացացնելու եմ․ Սոնա Աղեկյան

Գրել էինք, որ Մայր Աթոռի բակում ի աջակցություն եկեղեցու եւ Վեհափառի հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել, նրանց թվում կային նաեւ պաշտոնյաներ։ Երեւանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սոնա Աղեկյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով եկեղեցու դեմ իրականացվող հակաեկեղեցական արշավներին, ասաց․

«Հայամետ ուժերը չեն կարող լինել այս շարժումների հետեւում, մենք քրիստոնյաներ ենք, մեր վարքում եւ հասարակական կյանքում որոշումները կայացնում ենք՝ հաշվի առնելով նաեւ մեր քրիստոնյա լինելը։ 2018թ․-ից ի վեր իշխանական բարձր աթոռներին նստել են այնպիսի մարդիկ, որոնց կրոնը քրիստոնեությունը չէ, նրանք տարբեր դավանանքներ ունեն եւ փորձում են վերացնել հայոց պետականությունը»,-ասաց նա։

Անդրադառնալով իշխանությունների՝ արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու նոր որոշմանը, Աղեկյանն ասաց․ «Ինքը չի սարքել որեւէ ճանապարհ, նա դրանցով փող է լվացել իր գրանտակերների հետ։ Մենք դրանք քանդելու ենք եւ նոր ճանապարհներ կառուցենք։ Նա պիտի գետինը մտնի ամոթից, եթե, իհարկե, ամոթ ունի։ Ինքը գալով իշխանության՝ չէր ասում՝ խոպանչիներ, ձեր մաման լացացնելու եմ»։

Մանրամասն՝ տեսանյութում