Երևան են ժամանել Start-up ծրագրերում ներգրավված խոշոր գործարարներ (տեսանյութ)
Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղի հրավերով առաջին անգամ Երևան է ժամանել YEDI-ի (York Entrepreneurship Development Institute)՝ Յորքի ձեռներեցության զարգացման ինստիտուտի նախագահ Մարատ Րեսինը, ինչպես նաև բիզնես-մոդերատորների կանադական խումբը։ Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղի հրավերով Երևան են ժամանել նաև Start-up ծրագրերում ներգրավված խոշոր գործարարներ Իրանից, Չինաստանից, Հնդկաստանից, Վիետնամից, ովքեր մասնակցում են YEDI-ի միջազգային կրթական ծրագրին։ YEDI-ի կողմից սա առաջին այցն է տարածաշրջան։
2016 թ. YEDI-ն Իսրայելի Արիել համալսարանում բացել է բիզնես-աքսելերատոր, իսկ 2018 թ. Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի Տնտեսագիտական Համալսարանում Միջազգային ֆինանսների բազային ամբիոն։ Հայաստանում YEDI-ի պաշտոնական գործընկերն է Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղը։
Այսօր «Ալեքսանդր» հյուրանոցում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հյուրերը ներկայացրին նոր start-up ծրագիր, ելույթններով հանդես եկան Մարատ Րեսինը, Պլեխանովի անվան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը և այլք։
Մանրամասն ՝տեսանյութերում։
Կարծիքներ