Արևմուտքի համար կան բարի ու չար, լավ ու վատ բռնապետեր

Արևմուտքի համար կան բարի ու չար, լավ ու վատ բռնապետեր

Ինձ համար պարզ է, որ Արցախի հարցի նման հանգուցալուծման հարցում եղել է միջազգային կոնսեսուս: Դրա մաս են ոչ միայն ՌԴ-ն, այլև հենց Արևմուտքը: Այս մասին իր տելեգրամյան գրառման մեջ նշել է ադրեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Այսօր ՄԱԿ–ի առաքելություն է մտել Լեռնային Ղարաբաղ, չէ՞ր կարող այդ առաքելությունը մեկ ամիս առաջ մտներ՝ դրանով իսկ բազմաթիվ մարդկային զոհեր ու աղետներ կանխելով, չէ՞ որ արդեն տևական ժամանակ է կոչեր էին անում, որ դրա կարիքը կա: Սպասել, որ ամբողջ բնակչությունը հեռանա, Ադրբեջանը մի քանի «մարդասիրական» բեմականացումներ անի ու հետո մտնել Արցախ:

Ցավալիորեն, այդ կոնսեսուսը նաև ձևավորվել է ՀՀ իշխանությունների՝ Արցախի հարցում վարած սխալ քաղաքականության հետևանքով: Դրա մասին արդեն երկու տարուց ավել է, ինչ խոսել ենք մի քանի փորձագետներով: Բայց մարդիկ գերադասում են հեքիաթներ բարի, փրկիչ Արևմուտքի ու չար Ռուսաստանի մասին՝ չհասկանալով, որ հույսդ նախ քո հետ պետք է կապես, երբ դու թույլ, անկարող ես, հավերժ խնդրողի ու խղճահարություն հայցողի դերում, քեզ միայն խղճահարություն էլ բաժին է հասնելու...

Հասկացեք Արևմուտքի համար կան բարի ու չար բռնապետեր, լավ ու վատ, Ալիևը «լավ» բռնապետ է, այս պահին հարմար է ու իր ձեռքը սեղմելու են, իր միջոցով ռուսական գազ են բերելու Եվրոպա ու ասեն դիվերսիֆիկացնում ենք: Իրեն չեն պատժելու նաև նրա համար, որ իր մեջքին կանգնած է Էրդողանը, իսկ Թուրքիան Արևմուտքի գլխավոր գործընկերն է այս տարածաշրջանում: Հասկացեք, որ մեր շահը մենք պետք է պաշտպանենք, մեր երկիրը մենք պետք է պահենք:

Ի վերջո, ինչպես Նժդեհն էր ասում.

«Մի ժողովուրդ, որն իրեն պետք եղած ուժն իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում» »,-գրել է ադրբեջանագետը: