Գագիկ Ծառուկյանը Լիբանանի մեր հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել
Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հեռախոսազրույցը՝ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ։
Տարածաշրջանում չդադարող ռազմական գործողությունների և ծավալվող հումանիտար աղետի առնչությամբ Գագիկ Ծառուկյանն իր խորը մտահոգությունը և զորակցությունն է հայտնել Արամ Առաջինին և Լիբանանի հայ համայնքին։
Վեհափառը տեղեկություններ է փոխանցել ընթացիկ իրավիճակի և ձեռնարկվող քայլերի մասին։
Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել Լիբանանում բնակվող մեր հայրենակիցներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և խնդրել, որպեսզի իրեն տեղեկացնեն առավել հրատապ խնդիրների մասին։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մշտական կապ պահպանելու և ըստ իրավիճակի զարգացման` կոնկրետ աջակցության ծրագրերի քննարկման շուրջ։
Կարծիքներ