Եվրոպան որոշել է ԱՄՆ-ի հետ գնալ առճակատման առեւտրային վեճերի հարցով

Եվրոպան որոշել է ԱՄՆ-ի հետ գնալ առճակատման առեւտրային վեճերի հարցով

Եվրոպական Միությունը վճառական գործողություններ կձեռնարկի ընդդեմ Միացյալ Նահանգների, եթե վերջինս վերջ չտա ազգային ավիաընկերություններին սուբսիդավորելու քաղաքականությանը, որը արդեն տեւական վեճի է վերածվել։ Այս մասին հայտարարել է Առեւտրի հարցերով ԵՄ հանձնակատար Ֆիլա Հոգանը, ըստ Reuters-ի փոխանցման։

Հոգանը շեշտել է, որ Վաշինգտոնը երկու անգամ հրաժարվել է հարցը խաղաղ կարգավորելու ԵՄ կողմից երկու անգամ արված առաջարկներից։ Հոգանը նաեւ անընդունելի է համարել ազգային շահերի պաշտպանության համար տնտեսական հովանավորչությունը պաշտպանող ամերիկյան օրենսդրությունը։ Նշենք, որ հարցը ասպարեզում է սկսած 2004 թվականից։