Նոր ցուցադրություն․ «Աստվածների թագավորությունը․ Ուրարտու/Բիայնիլի»

Նոր ցուցադրություն․ «Աստվածների թագավորությունը․ Ուրարտու/Բիայնիլի»

Հայաստանի պատմության թանգարանը տեղեկացնում է՝ մայիսի 20-ից, Պատմության թանգարանում հնարավորություն կունենաք տեսնելու մշտական ցուցադրության «Աստվածների թագավորությունը․ Ուրարտու/Բիայնիլի» խորագիրը կրող ցուցադրությունը։

Ցուցադրության շրջանակում կներկայացվեն Ք․ա․ 9-6-րդ դարերով թվագրվող ինքնատիպ նմուշներ՝ ուրարտական աստվածների արձանիկներ, կնիքներ, սեպագիր արձանագրություններ՝ այդ թվում Արգիշտի Առաջինի՝ Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին արձանագրությունը, ծիսական անոթներ, զարդեր՝ գտնված Էրեբունու, Կարմիր բլուրի և այլ ուրարտական հուշարձաններից։