Ընտանեկան բռնություն պատկերող բուրգերի գովազդը դարձել է սկանդալ՝ Բելգիայում

Ընտանեկան բռնություն պատկերող բուրգերի գովազդը դարձել է սկանդալ՝ Բելգիայում

Բուրգերի եվրոպական արտադրողներից մեկի գովազդը, որը պարունակում է ընտանեկան բռնության տեսարան, դարձել է սկանդալի առիթ Բելգիայում։ Տեսարանը հետեւյալն է․ տղամարդը հարվածում է իրեն կեղծ բուրգեր մատուցած կնոջը։ Գովազդը պատկերվել է կոմիքսի ոճով, սակայն նույնիսկ դա չի խանգարել, որպեսզի համացանցի օգտատերեը քննադատեն այն։

Նույնիսկ Վալոնական շրջանի Կանանց իրավունքների հարցերի նախարար Բենեդիկտ Լինարը արձագանքել է այդ գովազդին եւ նշել, որ միայն 2017 թվականին 38 կին սպանվել է Բելգիայում, միայն այն բանի համար, որ կին է, իսկ 2016-ին կենցաղային բռնությունների մասով Բրյուսել-Վալոնյան ֆեդերացիայում 18 հազար բողոք է արձանագրվել։ Այլ քաղաքական գործիչներ եւս արձագանքել են, պահանջելով հեռացնել գովազդը։