Հայբիզնեսբանկի «Էրեբունի» մասնաճյուղը տեղափոխվել է նոր, առավել ընդարձակ տարածք

Հայբիզնեսբանկի «Էրեբունի» մասնաճյուղը տեղափոխվել է նոր, առավել ընդարձակ տարածք

Մշտապես ձգտելով գերազանցել իր հաճախորդների սպասումները և անհատապես կարևորելով յուրաքանչյուրին՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է մասնաճյուղերի արդիականացման, ընդլայնման և ըստ անհրաժեշտության՝ տեղափոխման գործընթացը: 

Տեղեկացնում ենք, որ ՀՀ, ք. Երևան, Էրեբունի վարչական շրջանում Ավանեսովի 8/3 շենք, թիվ 47 հասցեում գտնվող «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «ԷՐԵԲՈՒՆԻ» մասնաճյուղը տեղափոխվել և այժմ գործում է ՀՀ, ք. Երևան, Տիտոգրադյան փողոց, թիվ1/4 հասցեում: 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» մասնաճյուղի նոր, առավել ընդարձակ տարածքը հագեցված է բարձրակարգ սպասարկման և բանկային ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով:

Այստեղ հաշվի են առնվել ոչ միայն ժամանակակից ստանդարտների բոլոր պահանջները, այլև հաճախորդների ցանկությունները:  Առկա է հերթերի էլեկտրոնային կառավարման համակարգ, հարմարավետ սպասասրահ և հաճախորդներին ուղղորդող աշխատակից: 
Նոր մասնաճյուղը հագեցած է նաև հաճախորդների հետ հանդիպումների համար նախատեսված սենյակով, ինչը հնարավորություն կտա առավել հարմար պայմաններում բանակցություններ վարել Բանկի հաճախորդների և գործընկերների հետ: 

Առկա են հաճախորդների ինքնասպասարկման բոլոր հնարավորությունները: Մասնաճյուղը համալրված է բազմաֆունկցիոնալ վճարային տերմինալներով, կանխիկ գումարի մուտքագրման և կանխիկացման ունիվերսալ մեքենաներով:

Շուրջ 30 տարի ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մատուցում է բարձրորակ ծառայություններ՝ ոչ միայն ընդլայնելով մասնաճյուղային ցանցը, այլև արդիականացնելով և բարեկարգելով գործող մասնաճյուղերը: 
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ համար առանցքային է հաճախորդամետ ռազմավարություն վարելն ու մեր երկրի ողջ տարածքում իր ծառայությունների ամբողջական փաթեթի հասանելի դարձնելը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից