Զելենսկին մեկնաբանել է Բայդենի՝ մրցապայքարից դուրս գալու որոշումը

Զելենսկին մեկնաբանել է Բայդենի՝ մրցապայքարից դուրս գալու որոշումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ դուրս գալ նախագահական մրցապայքարից, «բարդ, բայց ուժեղ որոշում է»։

Այս մասին ասվում է Զելենսկու հայտարարության մեջ, որը նա հրապարակել է X-ի իր էջում։

«Վերջին տարիներին շատ ուժեղ որոշումներ են եղել, որոնք կհիշվեն որպես նախագահ Բայդենի՝ ի պատասխան դժվար ժամանակների համարձակ քայլեր: Եվ մենք հարգում ենք նրա դժվարին, բայց ուժեղ որոշումը այսօր»,- ասել է Ուկրաինայի նախագահը։