Եթե մեկն ուզում ա մատաղ անի, ասում ա՝ էս ոչխարի ունքերը պինցետով քաշեմ, նոր մատաղ անեմ… 

Եթե մեկն ուզում ա մատաղ անի, ասում ա՝ էս ոչխարի ունքերը պինցետով քաշեմ, նոր մատաղ անեմ… 

Ազգային ժողովում այսօր քննարկվում էր ԲՀԿ-ական պատգամավորների ներկայացրած «Կենդանիների պաշտպանության մասին» օրինագծը: Քննարկումը, սակայն, կեսից դուրս եկավ իր բուն տրամաբանությունից՝ վերածվելով հումորի, սատիրայի, վերջում էլ անգամ` վիճաբանության: Իմքայլականները սկսեցին հումորով ու հեգնանքով հարցեր ուղղել նախագիծը զեկուցող Նաիրա Զոհրաբյանին, ինչն էլ դուր չեկավ նրա խմբակցության մյուս գործընկերներին, որոնք հերթով իրենց ելույթներով հանդիմանեցին իշխանական խմբակցության պատգամավորներին, թե չի կարելի անլրջացնել, օրինակ՝ Արման Աբովյանը, Վահե Էնֆիաջյանը, Գևորգ Պետրոսյանը:

Վերջինս իրեն հատուկ ոճով կեսից բորբոքվեց ելույթում՝ առաջարկելով հարգանքով վերաբերվել բոլոր պատգամավորների նախագծերին: «Ինչ-որ շեղվել ենք նախագծի նպատակից, ինչ-որ աննախադեպ ակտիվություն եմ նկատում: Ասում եք՝ օբյեկտիվ կողմի բոլոր դրսևորումները նկարագրված չեն: Էստեղ  մեկը կա՞, որ կարա Քրեական օրենսգրքում տենց դիսպոզիցիա ցույց տա, որ օբյեկտիվ կողմի բոլոր դրսևորումները նկարագրված են: 

Էս ի՞նչ նոր բաներ են ուզում հորինել ոմանք, էս ի՞նչ նոր հեղաշրջում են փորձում իրականացնել ոմանք»,-ասաց Պետրոսյանը:

Այնուհետև, անդրադառնալով իմքայլականների այն պնդումներին, թե փորձագետը եզրակացություն կտա՝ դա դաժանություն է, թե ոչ, ասաց՝ արդյոք փորձագետը նման իրավասություն ունի՞, թե՞ ոչ: Ապա մի զավեշտալի օրինակ բերեց. «Էստեղ անձի սուբյեկտիվ կողմն է կարևոր՝ ինչին ա ուղղված նրա դիտավորությունը: Հա, եթե մեկն ուզում ա մատաղ անի, ասում ա՝ էս ոչխարի ունքերը պինցետով քաշեմ, նոր մատաղ անեմ, բնական է, որ էստեղ մատաղը չի կարևորվում, էստեղ նրա դաժանությունն ա ակնհայտ»: