ԳԱԼԱ-ն իր եթերային հեռարձակումը դադարեցրել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ին

ԳԱԼԱ-ն իր եթերային հեռարձակումը դադարեցրել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ին

Լրահոսում նկատեցի, որ արդեն իսկ կան հիասթափություններ, դժգոհություններ կապված լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթների արդյունքների հետ: Բնական եւ սպասելի էր սա ինձ համար: 
Նշեմ, որ ԳԱԼԱ հեռուստաընկերությունը, չնայած պատրաստվում էր մասնակցել մայրաքաղաքային սփռման մրցույթին, սակայն նախ պատերազմը, հետո նաեւ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը եւ դրանից հետո երկրում ստեղծված անկայուն իրավիճակը, ստիպեց մեզ հետ կանգնել այդ մտադրությունից....

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ...նոյեմբերի  11-էր...
Կապիտուլյացիոն ակտը ստորագրվեց նոյմբերի 9-ին, լույս 10-ի գիշերը տեղի ունեցան հայտնի իրադարձությունները՝  ԱԺ-ում եւ կառավարության շենքում...Նոյմբերի 10-ին, փաստաթղթերի ընդունման նախավերջին օրը, ԳԱԼԱ-ն նամակ ուղղեց ՀՌԱՀ նախագահին՝ առաջարկելով ռազմական դրության պայմաններում, երբ երկրում ֆորսմաժորային իրավիճակ է, քայլեր ձեռնարկել մրցույթը հետաձգելու համար: Չնայած ԳԱԼԱ-ն ստացել էր հեղինակազորման հայտը, նամակում նշվեց, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված չենք մասնակցի մրցույթին՝ խնդրելով հետաձգման պարագայում տեղեկացնել ժամկետների մասին: 

Մրցույթը չհետաձգվեց եւ կայացավ բոլորիդ  հայտնի պայմաններում, հապշտապ,  երբ հանրային ուշադրությունը բոլորովին այլ խնդիրների եւ մարտահրավերների վրա էր կենտրոնացած: 
Հանրային ռեսուրսները բաշխվեցին այն ժամանակ, երբ մարդիկ գերհուզական վիճակում էին, երբ գործընթացին հետեւելու եւ գնահատելու...մեղմ ասած տրամադրությունը չկար...
Հանրային գերակա շահը պետք է սպասարկեր ՀՌԱՀ-ը, շահագրգիռ կողմը լինելու էր հենց այս կառույցը: Պետք է գործընթացը կազմակերպվեր այնպես, որ որեւէ մեկի մոտ այսօր որեւէ կասկած չառաջանար, որ հանրային սեփականությունը բաշխվել է ար-դա-րա-ցի! 

Ի վերջո, խոսքը կարեւորագույն պետական ինստիտուտի կայացման մասին է: Սակայն մրցույթ՝ այս պայմաններու՞մ, պարզ չէ՞ր ի սկզբանե, որ հիասթափություններ են լինելու: 

ՀՌԱՀ-ը, որպես կանոն, եղել է օրվա իշխանության գործիքը՝ կարեւորագույն ռեսուրսը բաշխելու, ոլորտը վերահսկողության տակ պահելու հարցում: ՀՌԱՀ-ի այս կազմը եւս ապացուցեց, որ շարունակում է ճիշտ նույն գործելաոճը, ոչինչ չի փոխվել: 

Կլինեն իհարկե մարդիկ, ովքեր կպնդեն, որ ճիշտը մասնակցելն էր ու մրցութային փաթեթները ներկայացնելը: ԳԱԼԱ-ն սակայն գերադասեց սեփական շահը ստորադասել պետական շահին այն ակնկալիքով, որ ինչ-որ բան հնարավոր է փոխել:  

ԳԱԼԱ-ն իր եթերային հեռարձակումը դադարեցրել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ին:

Արմենուհի Վարդանյան, ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակից