Արմեն Փամբուխչյանը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել

Արմեն Փամբուխչյանը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը գրել է․

«Սիրելի ընկերներ, օրերս Ազգային Ժողովում շրջանառության մեջ եմ դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասի» օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում է հստակ արտոնություններ տուգանքի չափի 30 %-ի մասով՝ դրա 10-օրյա ժամկետում կատարման դեպքում:

Տուգանքը՝ որպես վարչական պատասխանատվության ենթարկելու միջոց, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածով սահմանված դեպքերում հիմանակնում չի գերազանցում 10-15 հազար ՀՀ դրամը, սակայն պայմանավորված քաղաքացիների ծանր սոցիալական դրությամբ, առաջացնում է նրանց համար հավելյալ բեռ: Քաղաքացու կողմից տուգանքը չվճարելու պատճառով ավելանում է նաև վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով տուգանքը չվճարելու հետևանքով նախատեսված գումարը և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կատարողական գործողությունների կատարման համար նախատեսված ծախսերը վճարելու պարտականությունը:

Միաժամանակ, սույն նախագծի ընդունումը ուղղակիորեն կազդի վարչական դատարանների և ԴԱՀԿ մարմինների աշխատանքի բեռնաթափման վրա, քանզի վարչական ակտի բողոքարկման համար վճարվող պետական տուրքը որոշ դեպքերում գրեթե հավասար է լինելու 10-օրյա ժամկետում տուգանքի մուծման չափին: