2 դիմում․ անուններս գաղտնի թող մնա

2 դիմում․ անուններս գաղտնի թող մնա

Երեկ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 18-ին լրանում է Հ1-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը, սակայն որեւէ մեկը երեկվա դրությամբ հայտ չէր ներկայացրել։ Մեր ունեցած այս տեղեկությունը հաստատել էին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից։

Այսօր տեղեկացանք, որ երեկ ուշ հետկեսօրին նյութը հրապարակվելուց հետո, մրցութային հանձնաժողով ներկայացվել է 2 դիմում։ Հանձնաժողովի քարտուղար Անին հրաժարվեց նշել այդ 2 հոգու անունները՝ ասելով, որ լիազորված չէ տեղեկատվությունը տրամադրել։

Հիշեցնենք՝ ի տարբերություն ռադիոյի տնօրենի մրցույթի, բոլոր 30 դիմողների անունները հայտնում էին առանց որևէ գաղտնապահության։ Այս դիտարկմանն ի պատասխան՝ Անին ասաց, որ երբ բոլոր դիմումները լինեն, ամփոփվեն, միանգամից բոլորինը կհայտնեն։ Ռադիոյի տնօրենի մրցույթի հետ մեկ այլ համեմատություն, ի տարբերություն Հ 1-ի տնօրենի մրցույթի, այն ժամանակ դիմել էր մոտ 30 թեկնածու։ Թե ինչու, ակնհայտ է․ մարդիկ փորձում էին բախտը՝ առանց կաշկանդված լինելու այն հանգամանքից, որ մրցույթի արդյունքները կանխորոշված են։