ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցրել է ԻՊ դեմ գործողությունները Իրաքում

ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցրել է ԻՊ դեմ գործողությունները Իրաքում

ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է գործողությունները ընդդեմ ԻՊ ահաբեկչական կազմակերպության՝Իրաքի տարածքում։ Այս մասին հայտարարել է Պետդեպի բարձրաստիճան պաշտոնյաներից Ջեյմս Ջեֆրին իր թվիթերյան էջում կատարած գրառումով։ Ժամանակավոր դադարի պատճառը ԱՄՆ համար առաջնահերթությունների փոփոխությունն է։ Ըստ Ջեֆրիի, ամերիկյան կողմի համար ներկայումս նաեւ այն ուժերի անվտանգության ապահովումն է, որոնք զբաղված են Իրաքում իրաքյան զորերի ուսուցմամբ։ Ամերիկյան ներկայացուցիչը նաեւ ասել է, որ ՆԱՏՕ-ն նույնպես կարող է մեծ դերակատարություն ունենալ հակաահաբեկչական գործողություններում, իսկ հետագա գործողությունները կարվեն իրաքյան իշխանությունների հետ խորհրդակցաբար։