Հարկադիր կատարման ծառայությունն ունի նոր ճաշարան

Հարկադիր կատարման ծառայությունն ունի նոր ճաշարան

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար Արսեն Մնացականյանը ներկա են գտնվել ՀԿԱԾ շենքում ճաշարանի բացմանը: Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության ֆեյսբուքյան էջից։

Ճաշարանը ապահովելու է ավելի քան 600 աշխատակիցների ընդմիջման պայմանները:

Լևոն Բալյանը՝ շրջայցի ընթացքում, ճաշարանի սպասարկումն իրականացնող կազմակերպության ներկայացուցչին հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել գնային քաղաքականությանը և սննդի որակին. «Որպես Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում երկարամյա աշխատանքային տարիների փորձ ունեցող մարդ, պետք է նշեմ, որ այս ճաշարանի բացումն իսկապես անհրաժեշտություն է աշխատակիցների համար, քանի որ հարկադիր կատարողը հնարավորություն կունենա ոչ միայն բարձրորակ սնունդ օգտագործել, այլև խնայել ժամանակ»,-ընդգծել է նախարարի տեղակալը:

Ճաշարանի սպասարկումն իրականացնում է սննդի ոլորտում ավելի քան 12 տարվա աշխատանքային փորձ ունեցող կազմակերպությունը: