Կառավարությունից արձագանք չի եղել

Կառավարությունից արձագանք չի եղել

Փակվել է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը։ Գյուղացիները բողոքի ակցիա են իրականացնում խմելու ջրի խնդրի հետ կապված:

Այս կերպ գյուղացիները փորձում են լսելի դարձնել իրենց գյուղի խմելու ջրի խնդիրը։
«Երկու ամիս առաջ նորից միտինգ էր կազմակերպվել, մարզպետարանից եկան նախահաշից կազմեցին, ուղարկեցին կառավարություն, բայց, ինչպես տեսնում ենք, որևէ արձագանք չկա։ Պահանջը՝ կառավարությունից մի արձագանք լինի, որ ժողովուրդը հասկանա՝ ինչ պիտի անի։ Վիճակն իրոք վատ է, խմելու ջրի հարց է»,- մեզ հետ զրույցում նշեց գյուղացիներից մեկը։