Լաթաքիայում պայթյունի հետևանքով 10 խաղաղ բնակիչ է զոհվել

Լաթաքիայում պայթյունի հետևանքով 10 խաղաղ բնակիչ է զոհվել

Տասը խաղաղ բնակիչ է զոհվել, 14-ը՝ վիրավորվել երեկ՝ մարտի 15-ին, Սիրիայի Լաթաքիա քաղաքի Ալ-Ռամլ շրջանում գտնվող չորսհարկանի շենքի տնտեսական խանութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է SANA-ն։

Ըստ սիրիական լրատվամիջոցի, որոնողափրկարարական խմբերն ու շտապօգնության բրիգադները հիվանդանոցներ են հասցրել 10 զոհվածի, այդ թվում՝ երեք կնոջ և երկու աղջիկների, և 14 վիրավորի, որոնց թվում՝ չորս երեխա։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են ավերված բնակելի շենքի փլատակների տակ մնացած մարդկանց դուրս բերելու համար։

Ըստ ԶԼՄ-ի, պայթյունը տեղի է ունեցել աղբավայրում զինամթերքի մնացորդները ապամոնտաժելու փորձի պատճառով։

Ավելի վաղ Sham TV-ն հայտնել էր Լաթաքիայում պայթյունի մասին, որը, ըստ լրատվամիջոցի, տեղի էր ունեցել հրթիռի ընկնելու հետևանքով։

Մարտի սկզբին սիրիական նոր կառավարության անվտանգության ուժերը Լաթաքիա, Տարտուս, Համա և Հոմս նահանգներում Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների դեմ պայքարի քողի տակ իրականացրել են տեղի քրիստոնյաների և ալավիների հրեշավոր ցեղասպանությունը։ Դրա հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին։