Ինչպես են Հայաստանի դատական համակարգում լուծվում հարցերը

Ինչպես են Հայաստանի դատական համակարգում լուծվում հարցերը

Պետություն համարվելու անհրաժեշտ պայմաններից մեկը առողջ դատական համակարգ ունենալն է։ Նորմալ դատական համակարգ չունեցող պետությունը չի կարող իր ժողովրդի համար ապահովել ապրելու և զարգանալու ընդունելի պայմաններ։ Իրականում շատ են դեպքերը, երբ ՀՀ դատարանները չեն ապահովում (և հիմնականում ոչ օբյեկտիվ պատճառներով) քաղաքացիների բողոքների արդարացի լուծումը։ Եւ միակ ելքը մնում է դիմել Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան: 

Հայաստանի դատական համակարգը մեկ անգամ չէ, որ ենթարկվել է քննադատության ։ Սակայն մինչև այժմ ոչինչ չի փոխվել։ Նույն համակարգը և նույն դատավորները, որոնք «Հանուն Հայաստանի Հանրապետության» կոչի տակ ընդունում են անօրինական որոշումներ հանուն իրենց անձնական և կլանային շահերի, անտեսելով մարդկանց օրինական իրավունքները։ Կարծում եմ՝ դրանով է հիմնականում պայմանավորված վտանգավոր չափերի հասած բնակչության արտահոսքը։ Մերթ ընդ մերթ լրամիջոցներում հայտնվում են հոդվածներ մեր դատարանների (իբրև թե) գերբեռնվածության մասին։ Իհարկե, դատարանները պետք է ծանրաբեռնված լինեն աշխատանքով, դրա համար նրանք ստանում են բարձր աշխատավարձ, հավելյալ վարձատրություն և արտոնություններ։ Իսկ որքանով են նրանց ընդունած որոշումները ապահովում հարցերի արագ լուծումը, որը և կարող է հանգեցնել գեռբեռնվածության նվազման։ Դրա մասին ոչինչ չի ասվում։ 
Այդ նպատակով համառոտ ներկայացնեմ իմ դատական հայցի պատմությունը, որը ինձ մոտ առաջացրել է հիմնավոր  հիասթափություն Հայաստանի դատարանների և դատավորների նկատմամբ։

Համառոտակի ներկայացնեմ գործի էությունը չմտնելով մանրամասների մեջ, հոդվածի ծավալը սահմանափակելու մտայնությանբ(այդ մասին է «Տպավորություն է, որ ապրում ենք ղաչաղների երկրում», ՀՐԱՊԱՐԱԿ, 15․07․2017)։

Հարցի խեղաթյուրումը սկսվել է դատավարության սկզբնական էտապից-վարչական դատարանի կողմից (դատավոր Միքայել Գագիկ Մելքումյան)։ Հայցի էությունը կայանում էր նրանում, որ իմ կողմից բողոքարկվում էր քաղաքապետարանում կազմակերպված  անօրինական վարույթի որոշումը, իրենց աշխատողների կաշառակերությունը թաքցնելու նպատակով, նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընդունած որոշումը չեղյալ հայտարարելու միջոցով։ Սակայն ցանկացած կոմպետենտ իրավաբան կհաստատի, որ քաղաքապետի որոշումը կարող է չեղարկվել միայն դատարանի կողմից։ Արդյունքում դատավորը փոխանակ կայացնելու միակ ճիշտ որոշումը, այն է՝ մերժել վարույթ ընդունված որոշումը, հնարավորություն էր տվել քաղաքապետարանի կողմին (ինչ-ինչ պայմաններով, հայտնի չէ) մտցնել դատական գործի մեջ ստահոդ տեղեկություններ, անտեսել  իմ կողմից ներկայացրած բոլոր պարզաբանումները և նյութերը, մերժելով  ընդունել այն փաստը,  որը դատական հայցի հիմքն էր հանդիսացել և  հաստատել վարույթի ընդունած անօրինական որոշումը (ես դատավարությանը չեմ մասնակցել քաղաքից բացակայելու պատճառով, իմ շահերը ներկայացրել էր հանրային պաշտպանը այնքանով, որքանով որ կարողացել էր): Որից հետո հարցը տեղափոխվեց  վերաքննիչ դատարան։

Ահա թե  ինչպես  անցկացվեց դատավարությունը վերաքննիչում (գլխավոր դատավոր, ոչ հեռու անցյալում վարչական դատարանից Մ․Գ․Մելքումյանի կոլեգա - Արթուր  Պողոսյան, օգնականներ Արա Բաբայան և Արման Թովմասյան) ։

1․ Ամբողջ դատավարությունը ընթացավ առանց իմ մասնակցության։ Ես ներկա էի, սակայն մոռացել էի վերցնել իմ անձնագիրը, որի պատճառով զրկվեցի խոսքից ,ասացին, որ այդպես է կարգը։ Սակայն ոչ մի կասկած, որ դա ես եմ, ոչ մեկի մոտ չէր կարող լինել։ Գործիս մեջ կար իմ անձնագրի պատճենը։ Երբ ես ձեռք էի բարձրացնում իմ կարծիքը ասելու համար, դատավորը ինձ ձայն չէր տալիս, ընդ որում դժգոհություն արտահայտելով – «արա դե լավ էլի»։ 

2․Առանձնապես պետք է նշել  միզանսցենը,  որը տեղի ունեցավ դատավարության սկզբում բոլոր երեք դատավորների մասնակցությամբ։

Դատավարության սկզբում խոսք վերցրեց երրորդ կողմը,  ներկայացնելու համար տան դիմացի իր նկարը, որը իրենից ներկայացնում է նրա կողմից կատարվող հերթական աչքակապությունը։ Ինձ համար իսկույն պարզ դարձավ, որ այն նախապես համաձայնեցված էր դատավորի հետ։ Առանց դրա նա երբեք չէր համարձակվի կատարել նման քայլ։  

Դրան հետևեց երեք դատավորների( նախագահողի և օգնականների)  բուռն բարձրաձայն ցուցադրական  դժգոհությունը երորդ կողմի  ադ քայլի վերաբերյալ (ոչ մի հիմք  նման բուռն դժգոհության համար չպետք է որ լիներ , մարդը ուղղակի ուզում է ներկայացնել իր փաստարկը), որ ընդունել նկարը հնարավոր չի։ Սակայն շատ արագ  դատավորները խաղաղվեցին և նկարը ընդունեցին։ Որից հետո օգնականների ձայնը չլսվեց մինչև  դատավարության վերջը։ Երբ ես ձեռքս բարձրացրեցի իմ կարծիքը հայտնելու համար այդ դրվագում, այն նախագահողի կողմից մերժվեց։ Պարզ է՝ իմ կողմից ասվելիքը կխախտեր պլանավորված սցենարը։

3․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչականի էտապում, օգտվելով իմ երկարաժամկետ բացակայությունից, դատական գործը վարչականի էտապում լցվել էր ստահոդ և վարկաբեկող տեղեկություններով իմ մասին, ես դատարանին էի ներկայացրել իմ գործունեության մասին ինտերնետում ներկայացված իմ աշխատանքը (բարձր գնահատված)   տեղեկությունները պարունակող նյութը, որը   դատավորի  կողմից ընդունվեց դժգոհությամբ։  Իսկ  նորմալ վերաբերմունքի դեպքում պետք է լիներ հակառակը։                                                     

 4․Ելնելով իմ այն ցանկությունից,  որպեսի վերաքննիչ դատավարությունը կայացնի  արդար և  արժանապատիվ որոշում, ես դատարանին  էի ներկայացրել չորս հոդվածով լրացուցիչ տեղեկություններ և փաստեր ի լրացում արդեն վարչական դատարան նախկինում ներկայացվածներին։ Սակայն ոչ նախկինում վարչական դատարան ներկայացվածներից  և  ոչ էլ նոր վերաքննիչ դատարան ներկայացվածներից ոչինչ  հաշվի չառնվեց։ Իսկ իմ կողմից ներկայացված նկարները,  ըստ որոնց դատարանը միարժեքորեն պետք է հաստատեր իմ իրավասությունը ոչ մի կերպ չքննարկվեց:                                                      

5․ Վերաքննիչ դատարանը իմ հայցադիմումը ընդունելուց հետո որպես դատավորի օգնականներ նշանակել էր Աշոտ Սարգսյանին և Քրիստինե Մկոյանին։ Սակայն նրանք հետագայում, առանց որևէ բացատրության, փոխարինվել էին Արա Բաբայանով և Արման Թովմասյանով։ Իմ հարցումներին, թե ինչ պատճառով  է դա կատարվել, ստացա  պատասխան, որ դա կատարվել է դատավարության ժամկետի և  նախկինում նշանակված դատավորների արձակուրդների ժամկետների համըկնելու պատճառով։ Սակայն ըստ արձակուրդների ցուցակին, որը բերված էր ԲԴՀ-ի կայքում (ինձ մոտ այն պահպանված է)  նրանք միանգամայն տարբեր էին և ոչ մի այդպիսի պրոբլեմ չի եղել։  Ուղղակի   նախագահող դատավոր Ա. Պողոսյանը դրանով ընտրել է  իրեն լոյալ օգնականներ (ինչու՞), որը պարզ երևաց ինչպես դատավարության նիստին, այնպես էլ կայացրած որոշումով։ 

Ինչ վերաբերվում է կայացրած որոշմանը, ապա նրա մեջ  միանգամայն սխալ է ներկայացվել ճանապարհ և սերվիտուտ հասկացությունները, աղավաղելով նրանց իմաստը։ Իսկ 100-ից 200 դոլարի սահմաններում պահանջվող ծախսերը երրորդ կողմից սեփական ճանապարհ կառուցելու նպատակով հայտարարվել է անկարելի մեծ ծախս,  աչք փակելով այն բանի վրա, որ երրորդ կողմը հազարավոր դոլարներ է ծախսել տան եվրովերանորոգման վրա։ 

Անտեսվել (թաքցվել են) են իմ կողմից ներկայացված իրականությունը պատկերող նկարները։ 
Բարդությունը կայանում է նրանում, որ դատարանը իր որոշումը հայտարարում է հետագայում (իհարկե դա մտածված է) և դու այդ դատարանի հետ այլևս չես կարող հարց պարզել։ Կարող ես միայն բողոքարկել մյուս էտապին։ Այսինքն  ինձ մնում էր միայն բողոքարկել վճռաբեկ դատարանին, որը ես կատարեցի։ Իսկ ինչպե՞ս հարցը լուծվեց վճռաբեկ դատարանում(դատավոր, պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյան)։

Ունենալով ձեռքի տակ երեք հատոր նախորդ դատավարությունների նյութերը, երեք ամսվա ընթացքում վճռաբեկ դատարանը, փոխանակ ստուգեր փաստերի և ընդունված դատական ակտերը, սկսած վարչականից, որսնց դեպքում անմիջապես կբացահայտվեին  վարչական և վերաքննիչ դատավարություններ կայացրած  ի սկզբանե սխալ որոշումները, այլ,  ինչպես հետևում է ընդունած որոշումից, մտահոգված է եղել  գտնել  թերություններ  բողոքում, այն մերժելու մտայնությամբ։ Որոշումով  մերժվել է վարույթի (՞) անցկացումը տասնմեկ դատավորների ստորագրությամբ միանգամայն ձևական պատճառաբանություններով  այն դեպքում երբ բողոքի հիմքում դրված էին   Եվրոդատարանի կողմից ներկայացվող պահանջները։ Սա ցույց է տալիս, որ ՀՀ վարչական դատավարության  օրենսգրքի պահանջները չեն համապատասխանում միջազգային պահանջներին։                                                                                                                            

Ընդ որում, ես չեմ դիմել  վճռաբեկին որևէ վարույթ անցկացնելու խնդրանքով,  ինչպես միտումնավորությամբ  ձևակերպված է  և ընդգծված որոշումում: Ես խնդրել էի ուղարկել այն ստորադաս դատարան նոր քննության։ Այնպես որ վճռաբեկ դատարանը կայացրել է ոչ կոմպետենտ, կողմնակալ և միանգամայն սխալ որոշում։ Սա մի կողմից։                                              

Մյուս կողմից պարզ է, որ եթե վարչական դատարանը ի սկզբանե կայացներ ճիշտ որոշում մերժելով քաղաքապետարանի անօրինական որոշումը, ապա անհրաժեշտ չէին լինի վերաքննիչի և վճռաբեկի էտապները։ Այսինքն հարցը լուծված կլիներ հենց վարչականի էտապում մեկ դատավարի կողմից և հետագայում ընդհանուր թվով լրացուցիչ տասնչորս դատավորներ  չէին զբաղվի նույն հարցով։ Հիմա եթե այդպիսի մոտեցումը տարածենք բոլոր  մյուս նման դատավարությունների վրա, ապա դժվար չի լինի գնահատել,  թե ինչքան դատավորների (գերծանրաբեռնված!) գործը  կթեթևանա (կմնան առանց գործի)։   

Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Հունանյան
Մոսկվա-Երևան