Սվազիլենդի թագավորը իր կանանց ու երեխաների համար գնել է 19 Rolls-Royce եւ 120 BMW

Սվազիլենդի թագավորը իր կանանց ու երեխաների համար գնել է 19 Rolls-Royce եւ 120 BMW

Աֆրիկական ոչ մեծ եւ ամենաաղքատ պետության՝ Սվազիլենդի թագավոր Մսվատի 3-րդը իր կանանց ու երեխաների համար գնել է 19 Rolls-Royce եւ 120 BMW ավտոմեքենա։ Այս մասին գրում է Times Live-ը։ Նշենք, որ թագավորն ունի 15 կին եւ 23 երեխա։

Մեքենաները, ընդ որում, փորձ է արվել միապետություն հասցնել գաղտնի, գիշերային ժամերին իրականացնելով տեղափոխումը։ Սակայն սոցկայքերում արագորեն տարածվել են ավտոմեքենաները տեղափոխող բեռնատարների լուսանկարները։

Տեղի ընդդիմությունը, իմանալով այս մասին, կոչ է արել քաղաքացիներին դուրս գալ փողոց ու պահանջել միապետի հրաժարականը։ Ընդդիմությանը դուր չի գալիս այն, որ թագավորն ունի 213 միլիոն դոլար կարողություն, այն դեպքում երբ միջին աշխատավարձը Սվազիլենդում 128 դոլար է։

Մսվատի 3-րդը Աֆրիկայի վերջին բացարձակ միապետն է։ Գահ է բարձրացել 1986 թվականից։ Սվազիլենդում արգելված է ցանկացած քաղաքական կուսակցության գոյությունը։