Ում հետ է Աննա Հակոբյանը փորձում «կրթել» մարդկանց

Ում հետ է Աննա Հակոբյանը փորձում «կրթել» մարդկանց

Երեկ Աննա Հակոբյանը հերթական հանդիպումն է ունեցել հանրությանն անհայտ անձանց հետ՝ «կրթությունը նորաձեւ է» թեմայով։

Այս հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱԺ իշխանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականը՝ Նատալյա Սինորյանը, որը համատեղությամբ նաեւ  Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ է։ Նա քաղաքապետարանում ոչնչով աչքի չընկող անդամ է, հատուկենտ նիստերի է ելույթներ ունենում, նախագծեր ներկայացնում, կարելի է ասել՝ միայն «կոճակ սեղմողներից» է։

Ի տարբերություն քաղաքապետարանի, Սինորյանն ակտիվ է Ազգային ժողովում։ Լինելով Աժ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի օգնականը՝ Նատալյա Սինորյանը մշտապես աչքի է ընկել լրագրողների նկատմամբ ամբարտավան վերաբերմունքով:

Վերջինս նաեւ հայտնի է նրանով, որ Հայկ Կոնջորյանի փոխարեն, կարելի է ասել, ղեկավարում է ողջ ՔՊ-ն, նա է պատգամավորներին կառավարում, հրահանգներ իջեցնում և այլն: