Այսօր տեղի կունենա կարդինալների առաջին ժողովը 

Այսօր տեղի կունենա կարդինալների առաջին ժողովը 

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվանից հետո այսօր՝ առաջին անգամ տեղի կունենա կարդինալների հավաք։ Այս մասին տեղեկանում  ենք Սուրբ Աթոռի տարածած հայտարարությունից։ Համաձայն առկա տեղեկատվության, այն կհաստատի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողության հետ կապված մանրամասները։

Հիշեցնենք, որ Կոնկլավը, որը ընտրելու է նոր Հռոմի Պապին, ամենայն հավանականությամբ տեղի կունենա մայիսի սկզբին։ Առաջադրվել կարող են միայն 80 տարին չբոլորած կարդինալները։ Ըստ այդմ, 252 կարդինալներից քվեարկության կարող են դրվել 137-ը։