Հայտնի է Պուտին-Թրամփ հանդիպման մոտավոր ժամկետը 

Հայտնի է Պուտին-Թրամփ հանդիպման մոտավոր ժամկետը 

Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը կարող են հանդիպել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։ Այս մասին հայտարարել է նախագահ Թրամփի՝ Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը՝ հայտնի լրագրող Թաքեր Քարլսոնի հետ զրույցի ընթացքում։ Վիթքոֆը նկատել է, որ նախագահ Թրամփն իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում հիանալի հարաբերություններ է ունեցել նախագահ Պուտինի հետ։ «Կարծում եմ, որ նախագահ Պուտինը գիտի, որ ներկայումս նախագահ Թրամփի համար դժվար կլինի Ռուսաստան մեկնելը։ Կարծում եմ, որ նրանք կարող են հանդիպել առաջիկա ամիսներին»,- ասել է հատուկ բանագնաց Վիթքոֆը։ Վերջինս նաեւ նշել է, որ մեծ պատիվ էր իր համար, որ նախագահ Պուտինն իրեն ընդունել է Մոսկվայում։