Արցախի նախագահը փոխնախարարներ է նշանակել

Արցախի նախագահը փոխնախարարներ է նշանակել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության մի շարք որոշումներ:

Տիգրան Տիգրանի Ծատրյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ: 

Համլետ Սլավայի Ապրեսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ: 

Հասմիկ Ջումշուդի Մինասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ: 

Դիմա Գրիշայի Առստամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ: