Քաղաքականություն

Ավինյանը սպառնու՞մ է գորիսեցիներին 

Ավինյանը սպառնու՞մ է գորիսեցիներին 

Իշխանությունը կյանքի մահվան հարց է տեսնում Գորիսի ՏԻՄ ընտրությունների մեջ եւ ուզում է ամեն գնով հաղթել այստեղ, որ հանկարծ Գորիսի նախկին քաղաքապետ, քաղաքում հարգանք վայելող Առուշ Առուշանյանը, որը կալանավայրում է գտնվում, չհաղթի: Դրա համար պետբյուջեից 1 միլիարդ դրամ են հատկացրել Սյունիքի հրատապ խնդիրների լուծմանը, որը հասկանալի չէ, թե ինչ է նշանակում:

Մենք գրել էինք, որ օրեր առաջ ՔՊ-ն դեսանտ է իջեցրել Գորիս` մեծ խումբ պատգամավորներ, այլ ՔՊ-ականներ ժամանել են Սյունիք եւ փորձում են քարոզչություն անել հօգուտ ՔՊ թեկնածուի: Եւ վերջապես ՔՊ-ի Գորիսի համայնքապետի թեկնածուն Վլադիմիր Աբունցն է` Մեղրիի մաքսայինի նախկին պետը, որը սերտորեն աշխատել է նախկին իշխանությունների հետ, հիմա դարձել է նորերի թեկնածուն: Նրան աշխատանքից ազատել են 2019 թվականին:

Աբունցի ռեյտինգը բարձրացնելու համար պաշտոնյաները լուսանկարվում են նրա հետ, շրջում քաղաքի փողոցներում, իսկ մի քանի օր առաջ նրան սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը տարել էր ԱԺ, ծանոթացնելու խմբակցության հետ: Այս օրերին, օրենքի կոպիտ խախտումներով, ամբողջ պետական ապարատը ներքաշվել է քարոզարշավի մեջ, արդեն ընտրողների հետ իշխանությունները սկսել են սպառնալիքի լեզվով խոսել: 

Նույնիսկ փոխվարչապետի պաշտոնից ազատված Տիգրան Ավինյանն է գրառում կատարել և նշել, որ իրենց թեկնածուն եթե անցնի, ապա պետական ծրագրերը շեշտակի կավելանան: Գորիսեցիները հարցնում են` Ավինյանը նույն ջանասիրությամբ ինչո՞ւ չի քայլեր ձեռնարկում Գորիսի համար: Պետական ծրագրերը փաստորեն ծառայեցվում են Աբունցին համայնքապետ դարձնելու նպատակին, այլ ոչ թե գորիսեցիների կյանքը որակը փոխելու համար:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image