Թե ինչու չի ստեղծվում 44-օրյայի քննիչ հանձնաժողովը 

Թե ինչու չի ստեղծվում 44-օրյայի քննիչ հանձնաժողովը 

ԱԺ «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը ԱԺ-ում լրագրողներին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ձևավորումը ձգձգվում է։ Մեկնաբանել է՝ երևի իշխանությունները պատրաստ չեն դրան։ 

Սեյրան Օհանյանի խոսքով՝ իշխանությունները փորձում են ասել, որ քննիչ հանձնաժողովում ներառվելու են ինչ-որ առանձին անձինք: Տեղեկացանք, որ ձգձգման պատճառն այն է, որ չի համաձայնում ոչ միայն ընդդիմությունը, այլև իշխանությունն էլ հասկանում է, որ դա հնարավոր չէ՝ կաշկանդում է ԱԺ կանոնակարգ-օրենքը։

Հիմա, ասացին, որ ՔՊ-ում մտածում են իրավական լուծումներ գտնելու ուղղությամբ։ Իսկ իշխանությունը ցանկանում է բերել նախընտրական շրջանում իրենց հետ աշխատած և Նիկոլ Փաշինյանի հետ կլոր սեղանների մասնակցող արտախորհրդարանական ուժերին․ Լևոն Շիրինյան, Արամ Սարգսյան, Արման Բաբաջանյան, Տիգրան Խզմալյան, Սամվել Բաբայան և այլք, որոնց խնդիրն է լինելու` մեղքերը բարդել բանակի վրա։