Եթե հաղթի ընդդիմությունը, կվերածվենք ՌԴ-ի հետ առճակատման ճակատի. Կոբախիձե

Եթե հաղթի ընդդիմությունը, կվերածվենք ՌԴ-ի հետ առճակատման ճակատի. Կոբախիձե

Վրաստանը մի քանի օրվա ընթացքում կվերածվի Ռուսաստանի հետ ռազմական առճակատման «երկրորդ ճակատի», եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերին երկրի խորհրդարանական ընտրություններում, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Վարչապետի խոսքով՝ Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի սկսվելուց հետո երկրի ներսում հավաքական ազգային շարժումը և Կիևի ղեկավարությունը Թբիլիսիին կոչ են արել զինվորականներ ուղարկել պատերազմական գոտի։ Մինչդեռ այդ գործողություններից հրաժարվելու համար իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն անվանվել է «ռուսամետ», պնդել է նա։

Այնուամենայնիվ, Ուկրաինա զինվորական անձնակազմ ուղարկելը կնշանակի Վրաստանի ամբողջական ներգրավում Ռուսաստանի հետ առճակատման մեջ, հավելել է վարչապետը։

«Եթե պատկերացնեք հավաքական ազգային շարժման իշխանության գալը, Վրաստանը կդառնա երկրորդ ճակատ։ Ես դա երաշխավորում եմ իմ ունեցած տեղեկատվության հիման վրա»,- ասել է Կոբախիձեն։

Նախկինում վրացական իշխանությունները բազմիցս հայտարարել են որոշ ուժերի՝ երկրում Ռուսաստանի Դաշնության հետ առճակատման «երկրորդ ճակատ» բացելու ցանկության մասին։