ԱՄՆ-ն պատրաստ է հարվածելու Իրանի 15 օբյեկտների, բայց չի շտապում․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ն պատրաստ է հարվածելու Իրանի 15 օբյեկտների, բայց չի շտապում․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է հարվածելու Իրանի թվով տասնհինգ օբյեկտների, սակայն դեռեւս չի շտապում։ «Ամենադյուրին տարբերակը որ կարող եմ ասել, քանի դեռ այստեղ եք, դա հետեւյալն է՝ դե տղերք սկսեք։

Այդ դեպքում կլիներ շատ վատ օր Իրանի համար։ Ամենադյուրինը որ կարող եմ ասել՝ սկսեք հարվածել Իրանի տասնհինգ տարբեր օբյեկտներ։ Ամեն բան պատրաստ է, սակայն ես չեմ ուզում դա անել»,- ասել է Թրամփը։ Նա նաեւ ասել է, որ ինքը չի շտապում հարձակման հրաման տալ, խոսում է ԱՄՆ ուժի եւ ոչ թե թուլության մասին։ Թրամփը շեշտել է, որ ուժը ցույց են տալիս զսպվածության ցուցաբերմամբ։