Սիրահարների այգին բաց է կարճատև զբոսանքների համար

Սիրահարների այգին բաց է կարճատև զբոսանքների համար

Հայաստանում արտակարգ դրության և գերատեսչական համապատասխան որոշման համաձայն, Երևանի Սիրահարների այգու տարածքում արդեն իսկ չեն գործում «Աչաջուր» սրճարանը և հանրային զուգարանը։

Միաժամանակ, հանրային այգին բաց է կարճատև օդափոխություն-զբոսանքների համար, եթե հետևում եք կորոնավիրուսի տարածումից պաշտպանվելու ցուցումներին։ Այդ մասին տեղեկանում ենք «Պողոսյան հիմնադրամ»-ի ֆեյսբուքյան էջից: