Թուրքիայում ավելի քան 900 մարդ է ձերբակալվել ահաբեկչության կասկածանքով

Թուրքիայի անվտանգության ուժերն ամբողջ հանրապետության տարածքում իրականացվող հակաահաբեկչական լայնածավալ գործողության շրջանակում ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 900 մարդու։
«Հերոսներ» գործողության մեկնարկի մասին ավելի վաղ հայտարարել էր հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիկայան, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները։
«Հերոսներ» գործողության շրջանակներում, որն ընթանում է 64 նահանգներում, բերման է ենթարկվել 928 մարդ, առգրավվել է 744 չգրանցված զենք»,- ասվում է նախարարի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հատուկ գործողությունները պայմանավորված են օրերս Անկարայում Թուրքիայի ՆԳՆ շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությամբ, որի հետևանքով մեկ մահապարտ սպանվել է, վիրավորվել է երկու ոստիկան։
Կարծիքներ