Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին տնից տեղափոխել են կալանավայր

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին տնից տեղափոխել են կալանավայր

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը տեղափոխվել է կալանավայր։Արամ Ազատյանին կալանավայր տեղափոխելու մասին տեղեկությունը hraparak.am-ի հետ զրույցում հաստատեց Ազատյանի պաշտպան Արթուր Պիվազյանը։

Կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված պաշտոնյան եւ նրա աշխատակազմից եւս երեք անձ կալանավորվեցին հուլիսի 3-ին։ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում խուզարկություններից հետո Արամ Ազատյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց երկամսյա տնային կալանքում էր, սակայն մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատարան։

Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքը։  

Հիշեցնենք, որ սույն գործով քրեական վարույթ է հարուցվել է մի խումբ պաշտոնյաների կողմից իշխանական լիազորությունները չարաշահելով առանձնապես խոշոր չափով վնաս պատճառելու, կաշառք ստանալու, տալու եւ կաշառքի միջնորդության հոդվածներով։ Մեղադրանք է առաջադրվել 8 մարդու, այդ թվում՝ 3 պաշտոնյայի։ Պաշտոնյաներից 4-ը կալանավորված են, մեկը տնային կալանքում էր, մյուսներն ունեն երկրից չբացակայելու արգելք ։