Ռուսաստանում Սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել քաղաքացիների մոտ 78 տոկոսը

Ռուսաստանում Սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել քաղաքացիների մոտ 78 տոկոսը

Ռուսաստանում տեղի ունեցած համաժողովրդական քվեարկության արդյունքում 77,92 տոկոս քվեով հավանություն է տրվել Սահմանադրական փոփոխություններին։ Այս մասին հայտնում է ՌԴ ԿԸՀ-ն։ Դեմ քվեարկել է ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 21,27 տոկոսը։ Սահմանադրական փոփոխությունների համաժողովրդական-համառուսաստանյան քվեարկության մասնակցությունը 65 տոկոս է կազմել։

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ համառուսաստանյան քվեարկությունը Ռուսաստանի ամբողջ տարածքում ավարտվեց չորեքշաբթի օրը Մոսկվայի ժամանակով 21:00-ին: Քվեարկության հիմնական օրը հուլիսի 1-ն է, բայց ռուսաստանցիները կարող էին քվեարկել նաեւ հունիսի 25-ից 30-ը: Դա արվել էր կորոնավիրուսային վարակի տարածմանը հակազդելու համար: Ձայների հաշվարկն իրականացվում էր քվեարկության բոլոր յոթ օրերի ընթացքում:

Օրենքի համաձայն՝ որպեսզի փոփոխություններն ուժի մեջ մտնեն, դրանց պետք է կողմ լինի քվեարկությանը մասնակցածների կեսից ավելին, ընդ որում, մասնակցության շեմ չի սահմանվել։