Ինչ է հայտնի Կազանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին

Ինչ է հայտնի Կազանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին

Մայիսի 11-ի առավոտյան տասնիննամյա Իլնազ Գալյավիեւը հարձակվել է Կազանի թիվ 175 դպրոցի վրա։

13։00-ին Թաթարստանի իշխանությունները հաստատել են, որ կա ութ զոհ՝ մեկը մանկավարժ, յոթը՝ երեխաներ։ Տուժել է քսանմեկ մարդ՝ տասնութ երեխա եւ երեք մեծահասակ

Թաթարստանի իշխանությունները հերքել են երկրորդ հրաձիգի մասին մամուլով շրջանառված տեղեկությունները։ Չարագործը գործել է միայնակ։ Գալյավիեւը նախօրեին տելեգրամ ալիք է բացել, հայտարարել իրեն «աստված», հրապարակել լուսանկար, որտեղ նա դիմակով է եւ գրել, որ սպանելու է

Գալյավիեւը նույն 175-րդ դպրոցի շրջանավարտ է։ Դպրոցն ավարտել է չորս տարի առաջ։ Ծրագրավորում է սովորել քոլեջում, որտեղից այս տարի հեռացվել է ակադեմիական պարտքերի պատճառով։

Համացանցում հրապարակվել է նրա առաջին հարցաքննության տեսանյութը, որտեղ նա ասում է, որ ատում է բոլորին եւ երկու ամիս առաջ է հասկացել, որ ինքն Աստված է

Գալյավիեւը զինված է եղել հարթափող Hatsan escort PS հրացանով, որի պահման իրավունքը ստացել էր ապրիլի քսանութին։

Թիվ 175 դպրոցը պահակ չի ունեցել, միայն եղել է տագնապի կոճակ։

Ողբերգական դեպքից հետո Պուտինը կարգադրել է Ռոսգվարդիային խստացնել քաղաքացիական շրջանառության մեջ զենքի պահման կանոնները։

Թաթարստանում մայիսի 12-ին սուգ է հայտարարված

Mash-ը հրապարակել էր կադրեր այն մասին, թե ինչպես է չարագործը փողոցով գնում դեպի դպրոց ձեռքին զենք եւ ոչ մեկ նրան չի կանգնեցնում կամ չի ահազանգում ոստիկանություն։