Տիգրան Ուրիխանյանը բանավեճին չի մասնակցի

Տիգրան Ուրիխանյանը բանավեճին չի մասնակցի

Հանրային հեռուստատեսության կողմից ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուների մասնակցությամբ կազմակերպվող հեռուստաբանավեճի ձևաչափը խտրական մոտեցում է ցուցաբերում (բանավեճի մասնակիցներին առանձնացրել են երկու խմբի և այն անցկացնելու են երկու մասով), ինչի արդյունքում ի թիվս այլ ուժերի «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի թեկնածու Տիգրան Ուրիխանյանին չի տրվում հնարավորություն բանավիճել և հարցեր ուղղել նախկին և ներկա իշխանությունների ցուցակները գլխավորող անձանց։ Հաշվի առնելով վերոգրյալը Տիգրան Ուրիխանյանը չի մասնակցի նշյալ հեռուստաբանավեճին։