Ուկրաինայի ղեկավարության համար «ՎԻՊ» հիվանդասենյակներ են կահավորվում․ Վիտալի Կլիչկո
Ուկրաինական հիվանդանոցներում կահավորվում են առանձին հիվանդասենյակներ երկրի ղեկավարների համար՝ կորոնավիրուսային համավարակի տարածման ֆոնին։ Այս մասին հայտարարել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն «Страна.ua»-ի փոխանցման համաձայն։ Կլիչկոն մանրամասնել է, որ հատուկ կամ «ՎԻՊ» հիվանդասենյակները նախատեսված են այն պաշտոնյաների համար, որոնք գտնվում են պետական պահպանության ներքո։ Կլիչկոն նման գործելաոճը համարել է վիրավորական եւ հայտարարել է, որ նախագահ Զելենսկին կարծում է, որ նման գործողությունները պետք է արգելվեն։
Կարծիքներ