Թուրքիայի մի շարք քաղաքներում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի մի շարք քաղաքներում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի արևմուտքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 1,4 միլիոն բնակչություն ունեցող Բուրսա քաղաքից 32 կմ դեպի հյուսիս-արեւմուտք։

Երկրաշարժի խորությունը կազմել է 11 կիլոմետր։ 

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ երկրաշարժը զգացվել է Ստամբուլում, Քոջաելիում, Բուրսայում, Սաքարիայում, Չանաքքալեում և մի շարք այլ քաղաքներում։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։