Կադիրովը պատերազմից խուսափողներին անվանել է դավաճան, վախկոտ եւ երկրորդ կարգի մարդիկ

Կադիրովը պատերազմից խուսափողներին անվանել է դավաճան, վախկոտ եւ երկրորդ կարգի մարդիկ

Այն բանից հետո, եր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում հայտարարեց մասնակի մոբիլիզացա, դրան իր աջակոությունը հայտնեց Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը: Մոբիլիզացիայի դեմ բողոքի ակցիաներ կազմակերպվեցին ոչ միայն ՌԴ-ում, այլեւ՝ Չեչնիայում: Այստեղ շատ կանայք սոցիալական ցանցերով միմյանց կոչ անելով համախմբվեցին, դուրս եկան ցույցի ու իրենց բողոքն արտահայտեցին իրենց որդիներին Ուկրաինա պատերազմի ուղարկելու դեմ: Կադիրովը հայտարարել է, որ այդ կանայք եվրոպական կազմակերպություններից կոպեկներ են ստանում, ինչի դիմաց էլ կազմակերպում են այդ ցույցերը: Նա այդ կանանց ամուսիններին սպառնացել է, որ նրանց կուղարկի առաջնագիծ, ինչի դիմաց այդ տղամարդիկ գումար կստանան եւ կհոգան իրենց ընտանիքների հոգսերը: Կադիրովը մոբիլիզացիոն հակառակորդներին անվանել է ժողովրդի թշնամիներ:

«Ինչ անել, որպեսզի Ռուսաստանը գոյություն ունենա որպես անկախ պետություն, Գերագույն գլխավոր հրամանատարը գիտի, և ոչ ոք չպետք է քննարկի իր որոշումները այս պայմաններում, այլ պետք է իրականացնի դրանք։ Ուստի բոլորին կոչ եմ անում անհեթեթություններով չզբաղվել։ Նրանք, ովքեր դուրս կգան, ժողովրդի թշնամիներն են։ Այդ մարդկանց պետք է կալանավորել ու ուղարկել այն վայրեր, որտեղ հատուկ գործողություն է իրականացվում։ Եվ այդ ժամանակ կերեւա, թե ում համար են նրանք աշխատում և իրականում ինչ են ուզում»,- ասել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսանյութում։

Կադիրովը դեռեւս անցած ամիս էր հայատարարել, որ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կզրկեն սոցիալական օգնություններից, եթե նրանց զավակները հրաժարվեն Ուկրաինա մեկնելուց։ «Դուք կարող եք ասել, որ չեք պաշտպանում ներկայիս քաղաքականությունը։ Դուք կարող եք հեքիաթ հորինել, որ պատերազմի գաղափարը և զենք հասկացությունը խորթ են ձեզ, կամ որ դուք պարզապես չեք ընդունում բռնությունը: Բայց իմացիր, որ դու ուղղակի վախկոտ, դավաճան ու երկրորդ կարգի մարդ ես: Դու սովորական վախկոտ ես, քո նապաստակի հոգու ստրուկը, որը թողնում է հարազատներին, ընկերներին, ծանոթներին, տունը, քաղաքը... Եվ ոչ մի արդարացում չի վանի քո այս ամոթը, շեղված: Դուք նույնիսկ վախենում եք խոստովանել ձեր վախկոտությունը».-ասել է Չեչնիայի ղեկավարը: 

Թեև սոցիալական ցանցերում տարածվում են տարբեր տեսանյութեր, թե ինչպես են չեչենները միահամուռ, մեծ հոսքով գնում զինկոմիսարիատներ, սակայն, Կադիրովի այս կոշտ հայտարարություններն ու քայլերը փաստում են, որ չեչեն հասարակությունը այդքան էլ չի ողջունում պատերազմը եւ դեմ է իրենց որդիներին այդ պատերազմի մեջ ներքաշելուն: