Դեկտեմբերի 7․ պատմության մեջ այս օրը

Դեկտեմբերի 7․ պատմության մեջ այս օրը

Դեկտեմբերի 7-ը՝ պատմության մեջ․ 31 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին Հայաստանի հյուսիսային մասում գրանցվել է 6,8-7,2 մագնիտուդով երկրաշարժ։ Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվեցին հանրապետության երկրորդ, երրորդ քաղաքները՝ Գյումրին, Վանաձորը, Սպիտակը և հարակից ավելի քան 300 բնակավայրեր։ Զոհերի թիվը, ըստ խորհրդային տարիների պաշտոնական տեղեկատվության, հասավ 25 հազարից ավելիի,մոտ կես միլիոնը մնացին անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածություն։ 

1941 թվականին Ճապոնիան հարձակվեց հայտնի Փեռլ Հարբոր նավամատույցի վրա, որտեղ տեղակայված էր ամերիկյան զինուժը։ Ամերիկացիների մարդուժի կորուստները․ 2403 սպանված և 1178  վիրավոր։ Ամբողջությամբ ջրասույզ արվեց 7 ռազմական նավ, իսկ ամերիկյան օդուժն ունեցավ 188 ինքնաթիռի կորուստ, ևս 159 միավոր ավիացիոն տեխնիկա լուրջ վնասներ կրեց։ Ճապոնացիները կորցրեցին 29 ինքնաթիռ և 9 կործանիչներ, ունեցան 55 սպանված։

1764 թվականին Սանկտ Պետերբուրգում հիմնվեց Պետական Էրմիտաժը: Իսկ 1732 -ի դեկտեմբերի 7-ին Լոնդոնում բացվեց Քովենթ Գարդենը։1678 -ի դեկտեմբերի 7-ին Լուի Էնպենը դարձավ առաջին եվրոպացին, որը հայտնաբերեց Նիագարայի ջրվեժը։
 
Դեկտեմբերի 7 -ը միջազգային տոնացույցում նշվում է նաև որպես ․․․ շշակցի կամ խմելու ընկերոջ օր։ Խմելու ընկերն այն մարդն է, որի հետ հենց այնպես, առանց առիթի մարդը ունի խմելու և զրուցելու ցանկություն։