Վրաերթի ենթարկված երեխաները դուրս գրվեցին հիվանդանոցից

Վրաերթի ենթարկված երեխաները դուրս գրվեցին հիվանդանոցից

Նոյեմբերի 18-ին առավոտյան դպրոց գնալիս Արցախի պողոտայում վրաերթի ենթարկված ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված՝ 4-ամյա և 7-ամյա եղբայրները դուրս գրվեցին հիվանդանոցից: Երկուսն էլ արդեն լավ են: Այս մասին տեղեկացնում է ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Հիշեցնեմ, որ վթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էին տեղափոխվել 4 երեխաներ, որոնցից երկուսը տեղում ստացել էին ամբուլատոր բուժօգնություն և գնացել էին տուն, իսկ մյուս երկուսը մնացել էին ԲԿ-ում՝ ստացիոնար բուժում ստանալու համար:

4-ամյա և 7-ամյա եղբայրների մոտ ախտորոշվել էր փափուկ հյուսվածքների սալջարդ: