Կերամիկական զրահաբաճկոնի ստեղծողին մահացած են գտել

Կերամիկական զրահաբաճկոնի ստեղծողին մահացած են գտել

Կերամիկական զրահաբաճկոնի ստեղծող Բորիս Բալաշովին մահացած են գտել Մոսկվայի իր բնակարանում։

98-ամյա աշխարհռչակ խորհրդային գյուտարարի մահվան պատճառը սրտի սուր անբավարարությունն է, գրում են ռուսական լրատվամիջոցները։

Բորիս Բալաշովը ծնվել է 1925 թվականի օգոստոսի 20-ին։ Նա Հայրենական մեծ պատերազմի վետերան է, պահեստազորի գնդապետ։ 

Ստացել է 50 գյուտի արտոնագիր։ 

1989 թվականին արժանացել է պետական մրցանակի կերամիկական զրահի ստեղծման համար։