Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 150 հազարը․ IRINN

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 150 հազարը․ IRINN

Իրանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 150 հազարը, որից գրեթե 7,8 հազարը` մահվան ելքով, հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրը:


«Անցած օրվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2 516 նոր դեպք: Արդյունքում՝ վարակվածների թիվը հասել է 151 466-ի, վերականգնվել է 118 848-ը»,-ասել է Ջահանփուրը՝ IRINN-ի եթերում:

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 63 մարդ, իսկ զոհերի ընդհանուր թիվը փետրվարի 19-ից ի վեր հասել է 7 797-ի: Իրանում, վերջին մեկ ամսվա ընթացքում, նկատվել է կորոնավիրուսով վարակվածության կտրուկ աճ։