ՔՊ-ականները լցվել են Երեւանի քաղաքապետարան

ՔՊ-ականները լցվել են Երեւանի քաղաքապետարան

Նիկոլ Փաշինյանի հետ 2018-ին փողոց փակած երիտասարդ ՔՊ-ականները հերթով տեղավորվում են Երեւանի քաղաքապետարանում։ Դեռ Հայկ Մարությանի ժամանակ նրանցից շատերը աշխատանքի էին անցել քաղաքապետարանի վարչություններում ու վարչական շրջաններում։

Ֆեյսբուքում Փաշինյանին ու նրա կուսակցությունը գովերգող, ՔՊ-ական Վազգեն Մանուկյանը աշխատանքի է անցել Աջափնյակ վարչական շրջանում, բացի դրանից, նա նույն թաղապետարանում աշխատանքի է տեղավորել իրենից ոչ պակաս իշխանամետ նշանածին, որը ֆեյսբուքում գրանցված է Նան անունով։

Երևանի քաղաքապետարանում աշխատանքի է անցել նաեւ Արմինե Մարտիրոսյան անունով անձը, որը ֆեյսբուքում եւս իշխանահաճո գրառումներ է կատարում եւ ՔՊ-ի համակիրներից է

։ 

Նշենք, որ այս նշանակումները կատարվում են իշխանության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հրահանգով։ Հենց նրա ցանկությամբ էլ վերջին ամիսներին փոխվեցին վարչական շրջանների գրեթե բոլոր ղեկավարները։