Պենտագոնը հերքում է իր առնչությունը Իրանի վրա հարձակումներին

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը՝ Պենտագոնը հերքել է իր առնչությունը Իրանին հասցված հարվածներին։
«Իրանի դեմ հարվածներին ամերիկյան ոչ մի ուժ ներգրավված չի եղել»,- Reuters-ին ասել է գերատեսչության խոսնակ, գեներալ Պատրիկ Ռայդերը։
Նա հրաժարվել է հարցի շուրջ այլ մեկնաբանություններ տալուց։
Ավելի վաղ Al Arabiya-ն նշել էր, որ իրանական Սպահանում ռազմական գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված հարձակման մեջ ներգրավվածություն ունեն Միացյալ Նահանգները և «մեկ այլ երկիր»։
Ըստ երևույթին, Վաշինգտոնից բացի, լրատվամիջոցն ակնարկել է Իսրայելին, որին հիշատակել է նաև ամերիկյան Wall Street Journal պարբերականը։
Կարծիքներ