Ռուս-ամերիկյան երկարատև բանակցություններ. Լավրովը մանրամասնել է

Ռուս-ամերիկյան երկարատև բանակցություններ. Լավրովը մանրամասնել է

Էր Ռիադի բանակցություններում քննարկվել են Սև ծովում անվտանգ նավարկության հարցերը։ Այս մասին ռուսական Առաջին ալիքին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների բանակցությունները տեղի են ունեցել նախօրեին՝ մարտի 24-ին, Էր Ռիադում: Նշվում է, որ դրանք տևել են ավելի քան 12 ժամ։
Քննարկվել են այնտեղ, ինչպես և պայմանավորվել են (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինը և (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփը, առաջին հերթին, Սև ծովում անվտանգ նավագնացության հարցերը», - ասել Է Լավրովը:

Ռուսաստանի գլխավոր դիվանագետը հիշեցրել է, որ սա Սև ծովում նավագնացության անվտանգության քննարկման առաջին փորձը չէ, առաջինը տեղի է ունեցել 2022 թվականին։

Սևծովյան նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում էր ուկրաինական հացահատիկի և պարենի, ինչպես նաև պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մասն էր։ Երկրորդ մասը ՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված էր երեք տարվա համար, նախատեսում էր Պարենի և պարարտանյութերի ռուսական արտահանման ապաշրջափակում, հիմնական խնդիրների թվում նշվել են «Ռոսսելխոզբանկի» վերամիավորումը SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի - Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ: Ինչպես բազմիցս նշել են Մոսկվայում, փաթեթային պայմանավորվածության այդ մասը չի կատարվել։

Հավելենք, որ հացահատիկի գործարքի գործողությունը դադարեցվել է 2023 թվականի հուլիսի 18-ից, երբ ՌԴ-ն Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին տեղեկացրել էր դրա երկարաձգման դեմ առարկության մասին։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին, քանի որ արևմտյան երկրները չեն պատրաստվում կատարել խոստումները: Պուտինը բազմիցս նշել է, որ Արևմուտքն ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանել է իր պետություններ, իսկ գործարքի գլխավոր նպատակը՝ հացահատիկի մատակարարումը կարիքավոր երկրներին, այդ թվում ՝ աֆրիկյան, այդպես էլ չիրականացավ։