Ուկրաինայում կորոնավիրուսով վարակման 321 նոր դեպք է հայտնաբերվել
Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 21 905-ի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը։ Վերջին մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվը ավելացել է 321-ով։ Վարակվածներից 14-ը երեխաներ են, 58-ը՝ բուժաշխատողներ։ Հոսպիտալացվել է 95 մարդ։ Մահացությունների թիվը մեկ օրվա ընթացքում եղել է 14 դեպք։ Առողջացածների թիվը կազմում է 420 մարդ։ Նշենք, որ Ուկրաինայում կա 1595 կորոնավիրուս ունեցող երեխա, 4241 բուժաշխատող։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 7995 մարդ, մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 658 մարդ։ Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 5,717,726 մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 352,983 մարդ, իսկ առողջացածներինը՝ 2,456,322 մարդ։
Կարծիքներ