Կորոնավիրուսից հերթական մահվան դեպքը Մարալիկում. Հիվանդը մահացել է գիշերը

Կորոնավիրուսից հերթական մահվան դեպքը Մարալիկում. Հիվանդը մահացել է գիշերը

Քիչ առաջ «Հրապարակի» հետ զրույցում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրեց, որ այս գիշեր մարզում կորոնավիրուսից մահվան մեկ դեպք է գրանցվել, որը պաշտոնապես դեռ չի հայտարարվել:

Ըստ մարզպետի՝ մահացածը Մարալիկ քաղաքի  90-ամյա բնակիչ է, որի մոտ միայն գիշերն է հաստատվել կորոնավիրուսով վարակված լինելը:

Տարեց քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, սակայն հրաժարվել է հոսպիտալացվելուց: Ավելի ուշ նրան թեստավորել են , և հաստատվել  է կորոնավիրուսի առկայությունը: Թեստավորումից մի քանի ժամ անց վարակակիրը  մահացել է տանը:

Մահացածի տան անդամները մեկուսացված են: